ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կանայք այսօր ավելի լուրջ են վերաբերվում աբորտին

Կանայք այսօր ավելի լուրջ են վերաբերվում աբորտին
26.09.2013 | 15:53

«15-20 տարի առաջ աբորտին կանայք ավելի թեթև էին վերաբերվում: Ցանկացած պահի կինը կարող էր ընդհատել հղիությունն ու վերադառնալ աշխատանքի: Այսօր պատկերն այլ է: Ինձ, որպես մասնագետի, ուրախացնում է այն փաստը, որ մեր երիտասարդ կանայք ավելի լուրջ են վերաբերվում այդ խնդրին, և եթե չեն ուզում երեխա ունենալ տվյալ ժամանակահատվածում, փորձում են օգտագործել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական բաժնի պետ, մանկաբարձ-գինեկոլոգ ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ:
Մասնագետի ներկայացմամբ, աբորտների հիմնական պատճառը, ինչպես պարզվել է հարցումներից, ընտանիքում բավարար չափով երեխաներ ունենալու հանգամանքն է. դրանք կանանց 38 տոկոսն են: Հաջորդը սոցիալական պայմաններն են (շուրջ 19 տոկոս), 11 տոկոսը կապված է առողջական խնդիրների հետ, իսկ 8 տոկոսը, ինչպես բանախոսն ասաց, ինքնաբեր հղիության ընդհատումներն են։ «Հայաստանում աբորտների թիվը տատանվում է 6,5-7 հազարի շրջանակներում, այն դեպքում, երբ արձանագրվում է 43-44 հազար ծննդաբերություն, իսկ 80-90-ական թվականներին աբորտ-ծնունդ հարաբերակցությունը հավասար է եղել, այսինքն` 80 հազար ծնունդի դիմաց եղել է նույնքան աբորտ»,- նշեց Գ. Ավագյանը:
Մասնագետի խոսքով, Հայաստանում ծննդաբերող կանանց տարիքային պիկը 20-25 տարեկանն է, իսկ հղիությունն ընդհատողներինը` 25-29 տարեկանը: Վերջինները մեծ մասամբ ամուսնացած կանայք են և այդ քայլին շատ հաճախ դիմում են երկրորդ երեխայից հետո:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ